Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Հայաստանում անպտղության ցուցանիշը նորմայի մոտ է

Հայաստանում անպտղության ցուցանիշը նորմայի մոտ է

Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս, որը նորմային մոտ է: Այս մասին ասուլիսում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գեորգի Օկոևը: Անպտղության պատճառներն, ըստ նրա,  տարբեր են լինում. «Լինում են դեպքեր, երբ արտամարմնային բեղմնավորումն է լինում միակ ճանապարհը` երբ լինում են փողերի բացակայություն, բորբոքային պրոցես, ամուսնու մոտ սերմնաբջիջների քանակը քիչ է լինում և այլն»,- ասաց նա: Արտամարմնային բեղմնավորման գինը, ըստ պրոֆեսորի, կախված է հետազոտությունների ծավալից. միջին գինը սկսվում է մեկ միլիոն դրամից` կախված դեղորայքի ծախսից:

 

Panorama.am

 

Հայաստանում աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը

Անպտղության բուժումը Հայաստանում մեկ միլիոն դրամից ավելի գումար և բուժման երկար գործընթաց է պահանջում: «Բուժման կուրսն սկսող զույգը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի երկարատև կուրսի: Ի դեպ, միշտ չէ, որ հարյուր տոկոսանոց արդյունքի ենք հասնում, այնպես որ պետք է զինվել համբերությամբ ու պատրաստ լինել ամեն տեսակի արդյունքի», - այսօր ասուլիսում ասաց պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում անպտղության դեմ պայքարը տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում, բայց դրան զուգահեռ բավականին աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը: Սա ևս կարող է դառնալ արհեստական բեղմանավորման պատճառ, սակայն, ըստ Օկոևի, սա այն դեպքը չէ, երբ կարելի է ամաչել ու նստել տանը: «Ամեն հիվանդություն ունի իր բուժումը, և ինչքան ավելի շուտ իմանանան ու ինչքան երիտասարդ տարիքից սկսեն բուժվել, այնքան ավելի էֆեկտիվ կլինի ստացված կուրսը», - կարևորեց բժիշկը:

 

tert.am

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Narine, բարև Ձեզ: Սերմնաժայթքումից հետո, բեղմնավորման համար անհրաժեշտ  սերմնահեղուկի քանակը կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից էլ ակտիվ սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ: Սերմնահեղուկի  մնացած մասը դուրս է գալիս հեշտոցից: Ինչ վերաբերում է չհղիանալուն, պատճառները բազմաթիվ են: Սկզբի համար ցանկալի է ստուգել ձվազատման ֆունկցիան:

Narine

22.01.2016

Barev ces yes 18 tarekanem 2tariu jara inch amusnacacem balik chunel 14 tarekanic dashtanayin cikl unecelem bayc xangarumner uney uxix 1 taru jes chuneca dashtanayin cikl dimeci bjshki dima karqavorvela dashtanayin chikls bayc chem karoxanum hxianal. Mek harc unen inchice vor txamardu serm@ chi gnum ner al durse galis hnaravore et pajarov chem hxianum naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

30.12.2015

Հարգելի Krisitna, բարև Ձեզ: Մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից (նախկին Մարգարյան ծննդատուն): Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

Ք. Երևան Մաշտոցի պող. 22 շենք.

հեռ. (010) 53-13-42

        (010) 53-01-72

kristina

24.12.2015

Berev Dzez, kasek vorkan arje eko+iksi dexoryaikov miasin?

Մեդ-Պրակտիկ

19.12.2015

Հարգելի Veronika, բարև Ձեզ: Անպտղության պատճառներից մեկը փողերի անանցանելիությունն է: Սակայն առանց հետազոտվելու կարելի է ընդամենը ենթադրել: Դա պարզելու համար կատարվում է հիստերոսալպինգոգրաֆիա: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլին, հարկավոր է նաև պարզել ձվազատում կանոնավոր կատարվում է, թե ոչ:

veronika

17.12.2015

ancel em hehazotutyn hormonneri exel en normaic barcr bujvel em unecel em naey dashtanain cikli xangarum .hima garkavorvel em ameninch normal e bayc krkin ch em hxianum .hnaravor e ardyoq poxers pak linen?

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Veronika, բարև Ձեզ: Անպտղության պատճառները բազմաթիվ են: Պատճառ կարող են լինել ինչպես Ձեր, այնպես էլ ամուսնու առողջական խնդիրները: Եթե այլ հետազոտություններ անցել եք, կարող եք ներկայացնել,  կփորձենք օգնել Ձեզ:

veronika

10.12.2015

barev ces /es 21 tarekan em arten tari u kes amusnacac em ev erexa chunem unecel em virus gerbes@ bujvel em u darcyal chem hxianum inch patjar karoxe linel naxapes shnorhagalutyun.

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: Արգանդի պարանոցի էրոզիայի կասկածի դեպքում հարկավոր է կատարել օնկօցիտոլոգիական քննություն, պարզելու համար կա բջիջների ատիպիզմ, թե ոչ: Կախված արդյունքներից բուժումը տարբեր է: Վտանգավոր է, այնքանով, որ համապատասխան բուժում չստանալու դեպքում հնարավոր է  նաև չարորակացում: Այդ պատճառով ցանկալի է բուժում ստանալ որքան հնարավոր է շուտ: Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ, այսինքն դեղորայքային կամ վիրահատական` արգանդի պարանոցի էլեկտրոկոնիզացիա:

Mariam

22.09.2015

Barev dzez arden 2 amis e amusnacac em harabwrutyan jamanak nkatvum er aryun bayc misht che ev cav heto sksvec qor dimeci ginekologi aces erozia unes ev snkayin handzneci analiz.der patasxan chi ekel.xndrum em aseq bujum stanaluc heto vtangavor e ?

Մեդ-Պրակտիկ

20.07.2015

Հարգելի Liana, բարև Ձեզ: Արտամարմնայի բեղմնավորման դեպքում փողերը հեռացնելու կարիք չկա: Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվարանից վերցվում է ձվաբջիջը, կատարվում է բեղմնավորում արհեստական միջավայրում, որից հետո սաղմն արդեն տեղադրվում է արգանդի խոռոչ:

Liana

15.07.2015

barev dez im poxers pag en exel arel en labaraskopia bayc chem hxiacel noric bujvel em mots yreaplazmoz y mikoplazmoz e bayc noric pagvel e .yzum em imanam ekoyi depqum poxers heracnelu en te @tenc el e eko linum

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի Marine, բժիշկները ճիշտ խորհուրդ են տվել, հարկավոր է Ձեր ստացած բուժումից հետո, միանշանակ, սպասել երեք  տարի, ապա նոր մտածել արտամարմնային բեղմնավորման մասին: Ամեն դեպքում, մեկ տարի չորս ամիսը առանձնապես լուրջ ժամկետ չէ կատարյալ առողջացում համարելու համար:

Marine

18.09.2014

Barev Dzez.Es 28 tarekan em qaxckexi bujumic heto ,dashtanadadar e sksvel mots,arden 1 tari ev 4 amis e,sakayn bjishk@ asel e ,vor tvel e dzvabjijner@ pashtpanox dex ,tvel em hormonneri analiz ,vortex vor nshvac e ,vor qich qanakutyamb dzvabjijner en pahpanvel.Xndrum em patasxaneq,ardyoq ays paragayum hnaravor e katarel artamarmnayin bexmnavorum?Ev ardyoq petq e shut dimel te voch,qani vor bjishkner@ asum en vor 3 tari piti ancni bujumic heto ayninch ancel e 1 tari ev 4 amis.Naxapes shnorhakal em .

ani

15.05.2013

shat shnorhakal em

Gayane

15.05.2013

Barev cez es cez xndrum em patasxaneq im mi harcin,inch arji arhestakan bexmnavorum@ Hayastanum ?motavorapes.

Մեդ-Պրակտիկ

15.05.2013

Հարգելի Անի, բարին Ձեզ հետ:)

ani

15.05.2013

shat shnorhakalutyun es cez kgrem patasxanner@ imanaluc heto

Մեդ-Պրակտիկ

15.05.2013

Հարգելի Անի, բարև Ձեզ, Ձեր նկարագրած ջրային գոյացությունը կարող է լինել հասունացած ձվաբջջի բուշտը (դեղին մարմնիկ), և անցում ձվազատման փուլի, կամ ձվարանի կիստա, որը, լինելու դեպքում, ամենայն հավանականությամբ փոքր է ու անվտանգ, քանի որ ցավեր չունեք։ Փորձենք լինել համբերատար ու սպասենք դրական պատասխանի։

ani

15.05.2013

barev cez shat shnorhakalutyun es hima rusastani dashnutyunum em gnacel em stugvelu inc asel en vor aj cvaranis vra jrayin goyacutyun ka cnayac vor der analizneris patasxan@ der chi ekel.xndrum em aseq da inch e nshanakum ardyoq lurj che

Մեդ-Պրակտիկ

15.05.2013

Հարգելի Անի, բարև Ձեզ, անպտղության մասին կարելի է մտածել միայն ամուսնությունից մեկ տարի անց, փորձեք չկենտրոնանալ դրա վրա, դա միայն կխանագարի Ձեզ. շեղեք Ձեր ոշադրությունը, շարունակեք ապրել և վայելել այսօրվա կյանքը, հավատացեք, դա միայն կօգնի Ձեզ ձեռք բերել հղիանալու հավանականություն։ Եթե չունեք որևէ առողջական խնդիր, անպտղության խնդրով դիմեք ամուսնությունից մեկ տարի անց, ու անպայման հետազոտվեք երկուսով` ամուսնու հետ միասին։

ani

13.05.2013

arden 8amise amusnacac em dashtans normala im karciqov, amen amis 3-4 or ushacumova linum sakayn minch hima chem hxianum ardyoq im mot chberutyuna

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. կընդգրկվեն շահառուների նոր խմբեր
ՀՀ ԱՆ. Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. կընդգրկվեն շահառուների նոր խմբեր

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Իսրայելցի գիտնականները մշակել են անպտղությունը բուժելու նոր մեթոդ. 1in.am
Իսրայելցի գիտնականները մշակել են անպտղությունը բուժելու նոր մեթոդ. 1in.am

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է մշակել հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս բուժել կանանց մոտ անպտղությունը, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների խոսքով՝ նման հիվանդությունների կանխարգելման նոր մեթոդը...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am
Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am

4 կնոջից 3-ը երեխա է ունենում անպտղության դեմ բուժումը սկսելուց հետո հինգ տարվա ընթացքում: Նման եզրակացության են հանգել Copenhagen University Hospital-ի գիտնականները, ովքեր 2007-2010 թվականներին...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am
Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am

Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...

Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Գիտնականները մշակել են էմբրիոններ ստեղծելու նոր մեթոդ. 1in.am
Գիտնականները մշակել են էմբրիոններ ստեղծելու նոր մեթոդ. 1in.am

The Times of India-ի փոխանցմամբ` Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Սոնյա Սատերը հետազոտում է այլընտրանքային բեղմնավորման հարցը։ Խոսքն այն մեթոդի մասին է, որը, հավանաբար, միասեռ զույգերին կօգնի ունենալ երեխաներ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am
Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am

Վերարտադրողական տարիքի շուրջ 6,1 մլն ամերիկացի կանայք անպտղությամբ են տառապում: Ընդ որում, դեպքերի մեծ մասի պարագայում երեխա ունենալու անկարողության պատճառներն...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am
Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am

Գաղտնիք չէ, որ բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվաբջիջն ու սպերմատոզոիդը հանդիպում են, «ճանաչում» իրար, ինչից հետո սկսվում է սաղմի ձևավորման գործընթացը...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում. ankakh.com
Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում. ankakh.com

Եվրոպայի գիտնականները հայտարարում են, որ իրենց հաջողվել է հատուկ քիմիական մարկեր հայտնաբերել, որն անհրաժեշտ է ժամանակից շուտ արտամարմնային բեղմնավորման հաջող արդյունքը որոշելու համար...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են
Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են

Չնայած առկա անհանգստություներին, որ անպտղության դեմ բուժումը կանանց մոտ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ամերիկյան երկարատեւ հետազոտությունը ցույց է տվել, որ անհանգստանալու համար պատճառներ չկան...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Բրյուսելյան կաղամբը նպաստում է հղիանալուն
Բրյուսելյան կաղամբը նպաստում է հղիանալուն

Բրյուսելյան կաղամբն օգնում է հղիանալ: Այդ մասին հայտնում է սննդաբան Նիմա Սավիդսը: Մասանավորապես, կաղամբի գաղտնիքը դրանում առկա ֆոլաթթուն է: Իսկ այն կարեւոր է կանանց ու տղամարդկանց սերնդատվության ցուցանիշի բարձրացման...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Հնդկաստանում արագորեն տարածում է գտնում աշխարհում առաջին «երեխաների արտադրության ֆաբրիկան»
Հնդկաստանում արագորեն տարածում է գտնում աշխարհում առաջին «երեխաների արտադրության ֆաբրիկան»

Հնդկաստանում ստեղծվել է աշխարհում առաջին հիվանդանոցը, որը մասնագիտացվել է կոմերցիոն սուրոգատ մայրության ուղղությամբ: Այս պահին այնտեղ գտնվում են մոտ 100 հղի կանայք, ովքեր տարբեր ամուսնական զույգերի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ
Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ

Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...

Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…
Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…

Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…Անպտղության պատճառների և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Քաղցկեղով հիվանդներն այլևս չպետք է վախենան անպտղությունից. փորձագետներ
Քաղցկեղով հիվանդներն այլևս չպետք է վախենան անպտղությունից. փորձագետներ

Ձվաբջջի մահվան իրական պատճառների բացահայտումը կարող է պաշտպանել այն կանանց, որոնք քաղցկեղի դեմ բուժում են ստանում անպտղությունից: Դրանում համոզված են ավստրալիայի գիտնականները, հաղորդում է BBC-ին: Նրանք հայտնաբերել են երկու սպիտակուց...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ